ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները
Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են Հարավարևմտյան բժշկական կենտրոնի գիտնականները:
Ինտերֆերոնը պաշարում է ասթմա առաջացնող իմունային բջիջների զարգացումը: Դրանք պատկանում են Т-լիմֆոցիտների դասին և կոչվում են T 2-հելփերներ կամ Th2 բջիջներ: Նորմալ պայմաններում վերջիններս օրգանիզմը պաշտպանում են վարակից՝ ընկճելով բորբոքմանը նպաստող նյութերը: Սակայն որոշ մարդկանց մոտ դրանք նպաստում են անվտանգ նյութերի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների առաջացմանը, ինչպիսիք են կենդանիների մորթին, փոշեհատիկները և փոշին: Հենց Th2 բջիջները դառնում են ռեակտիվ, զարգանում են բորբոքային գործընթացներ, որոնք բնորոշ են ալերգիային, ասթմային և ատոպիկ դերմատիտին:
Մինչև հիմա ոչ ոք չէր կռահել ասթմատիկներին բուժել ինտերֆերոնով, հայտարարարեց իմունալոգիայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի դոցենտ Դեվիդ Ֆերարը:
Մարդու բջիջների վրա իրականացված փորձերն ապացուցեցին, որ ինտերֆերոնը պաշարում է Th2 բջիջների զարգացումը և ընկճում է արդեն Th2 դարձած բջիջները՝ ազդելով GATA3 անունով հայտնի կարգավորող սպիտակուցի վրա: Այն հանդիսանում է Th2 բջիջների տրանսկրիպցիայի գործոն և կարգավորում է դրանց ֆունկցիաները:
Այսպիսով, գիտնականները կարող են պաշարել ալերգիկ ռեակցիայի ողջ գործընթացը: Հաջորդ փուլում նրանք կստուգեն, արդյո՞ք ինտերֆերոնը կանխում է հիվանդներից վերցված բջիջների վրա ասթմայի առաջացմանը նպաստող տարբեր նյութերի ազդեցությունը:Քանի որ ինտերֆերոնը բժշկության մեջ բավական երկար է կիրառվում, այդ պատճառով կարիք չկա ինտերֆերոնի անվտանգությունն ուսումնասիրող փորձարկումներ իրականացնել:
16.09.2020 Կարդացեք նաև
Առողջ թոքերը մարդու լիարժեք և երջանիկ կյանքի կարևոր նախապայմաններից է:
Շնչառական հիվանդությունների և դրանց բարդությունների զարգացման ռիսկը...
25.09.2024
Բժիշկները՝ պանդեմիայի սկզբից ի վեր հիշեցնում են, որ կորոնավիրուսով հիվանդացման մասին ահազանգող հիմնական ախտանիշներից մեկը հազն է: Սակայն միշտ չէ, որ հազը հատկապես COVID-19-ի նշան է...
29.03.2021
Ցողունային բջիջներով բուժումը բժշկության մեջ գնալով ավելի մեծ կիրառում է գտնում: Օրինակ, չինացի գիտնականների խումբը Տունցզի Համալսարանից վերջերս ոչ միայն գտել է հայտնի տեխնոլոգիայի նոր կիրառում, այլ նաև բժշկության...
12.04.2019
Հայաստանում առաջին անգամ կատարվել է աննախադեպ միջամտություն՝ թոքի զարկերակի ստենտավորում: Հիվանդը 4 տարի շնչարգելություն, ջերմություն ուներ: 35 ամյա Գարիկ Պետրոսյանը երկար ժամանակ նաեւ դժվարանում էր քայլել...
04.03.2019
«Պեմբրոլիզումաբ» դեղամիջոցը, որը հայտնի է «Քեյթրուդա» անվանումով, կարող է զգալիորեն բարելավել թոքերի քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողության ցուցանիշները։ Այս մասին են վկայում դեղամիջոցի կլինիկական...
17.10.2016
Ինհալացիոն անզգայացումը կարող է օգնել թոքերի վարակների եւ վիրուսների՝ օրինակ գրիպի ու թոքաբորբի դեմ պայքարում, հայտնում են Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները: Բայց այս մեթոդը առայժմ միայն մկների վրա է փորձարկվել...
04.09.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY8r66Wd' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ